Իսրայելը օդային հարվածներ է հասցրել Իրանին

Հոկտեմբերի 26-ի գիշերը Իսրայելի օդային ուժերը հրթիռային հարված են հասցրել Իրանի ռազմական օբյեկտներին, հաղորդում է Իսրայելի բանակը (ՑԱԽԱԼ):

«Մենք նպատակաուղղված և ճշգրիտ հարձակումներ ենք իրականացրել Իրանի ռազմական օբյեկտների վրա և կանխել ենք Իսրայելի պետության անմիջական սպառնալիքները», – հայտարարել է ՑԱԽԱԼ-ի ներկայացուցիչ Դանիել Հագարին:

Ժամեր անց Իսրայելի բանակը հաղորդեց հարձակումների ավարտի մասին:

The Jerusalem Post-ի տվյալներով, հարձակմանը մասնակցել է ավելի քան 100 ինքնաթիռ, այդ թվում՝ նորագույն F-35-ներ: Հարձակումը տևել է մի քանի ժամ:

The Washington Post-ն էլ հաղորդեց, որ հարձակումների ենթարկված ռազմական օբյեկտների մեջ էին նաև ՀՕՊ համակարգերն ու հրթիռների արտադրության գործարանները: Թեհրանում լսվել են պայթյուններ, հաղորդում են իրանական լրատվամիջոցները, իսկ իշխանությունները հայտնում են, որ ՀՕՊ համակարգերն ակտիվացել են առնվազն երկու անգամ, հարվածները «սահմանափակ վնաս» են պատճառել որոշ տարածքներում:

Իսրայելի ռազմական աղբյուրը CNN-ին հայտնել է, որ հարվածները Իրանի էներգետիկ ենթակառուցվածքի ուղղությամբ չեն եղել: Աղբյուրի տվյալներով, հարձակումն «100%-ով իրականացվել է Իսրայելի կողմից», բայց ՑԱԽԱԼ-ը շարունակել է սերտ համագործակցությունն ԱՄՆ-ի հետ, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության ոլորտում: Լրատվամիջոցն ընդգծել է, որ իսրայելական պաշտոնյաները, ներառյալ վարչապետ Բենյամին Նեթանյահուն, համոզել են ԱՄՆ-ին, որ Իրանի հասցված պատասխան հարվածը կսահմանափակվի ռազմական նպատակներով, այլ ոչ թե նավթային կամ միջուկային օբյեկտներով:

Իսրայելի հարձակումը տեղի ունեցավ ի պատասխան Իրանի՝ 200 բալիստիկ հրթիռների արձակման Իսրայելի ուղղությամբ՝ հոկտեմբերի 1-ին, երբ Իսրայելի իշխանությունները բազմիցս խոստացել էին պատասխան տալ:

***

Ըստ իրանական կողմի՝ թիրախավորվել են Թեհրան, Իլամ, Խուզիստան նահանգներում գտնվող ռազմական օբյեկտները։

Իրանական կողմը հարձակումը ներկայացնում է որպես «թույլ»։ Ասում են՝ ՀՕՊ-ը հաջող է գործել, բայց որոշ տեղերում «սահմանափակ վնասներ ունեն»։

Այս պահի դրությամբ ընդհանուր հռետորաբնությունը հետևյալն է՝ «առանձանպես բան չի եղել, Իսրայելն այդքան չկա, որ Իրանին վնաս հասցնի»։

Եթե հռետորաբանությունը չփոխվի, նշանակում է, որ Թեհրանում հակված են սրանով ավարտել ընթացիկ լարվածությունը, ինչպես եղավ ապրիլին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031