Փաշինյանի և Ալիևի զրույցը չի խանգարել քննարկմանը. Պեսկով
Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի զրույցը «outreach»/«ԲՐԻԿՍ+» ձևաչափով հանդիպման ժամանակ չի խանգարել ընդհանուր քննարկմանը։ ՏԱՍՍ-ի հետ զրույցում այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Սա սովորական պրակտիկա է, պետությունների ղեկավարները երկկողմ շփումների համար օգտագործում են բազմակողմ ձևաչափեր»։
Հիշեցնենք, որ «ԲՐԻԿՍ+»-ի նիստի ժամանակ իրար կողք նստած Փաշինյանն ու Ալիևը բուռն քննարկումների մեջ էին։ Ավելի ուշ նրանց քննարկմանը միացան նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու Ադրնեջանի ԱԳ ղեկավար Ջեհյուն Բայրամովը։