Բաժիններ՝

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի օդուժը հարվածներ է հասցրել Հոդեյդայի միջազգային օդանավակայանին

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի օդուժը հոկտեմբերի 23-ի ուշ երեկոյան երկու ավիահարված է հասցրել Եմենի արևմուտքում գտնվող Հոդեյդա քաղաքի միջազգային օդանավակայանին, որը վերահսկվում է երկրի հյուսիսում իշխող հութիների «Անսար Ալլահ» շարժման կողմից:

Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է Եմենի ռազմական աղբյուրը։«ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կործանիչները չորեքշաբթի օրը վերսկսել են Հոդեյդայի ռմբակոծությունը՝ երկու ավիահարված հասցնելով Հոդեյդայի միջազգային օդանավակայանին, որտեղ նաև գտնվում է ռազմական ինքնաթիռների համար նախատեսված թռիչքուղին», – ասել է աղբյուրը:
Նա նշել է, որ «հարվածները հասցվել են Հոդեյդա նահանգի օդային տարածքում ինտենսիվ թռիչքներից հետո»։

Հոկտեմբերի 18-ին ամերիկյան և բրիտանական կործանիչները երկու հարձակում էին իրականացրել «Անսար Ալլահ»-ի օբյեկտների վրա` Աս Սալիֆի շրջանի ափամերձ Ռաս Իսա վայրում, որը գտնվում է Հոդեյդա նահանգից 70 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք:

Տարեսկզբից ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան սկսել են հարվածներ հասցրել Եմենին՝ ի պատասխան Կարմիր ծովով և Բաբ էլ Մանդեբի նեղուցով անցնող նավերի վրա հութիների հարձակումների։ Հութիներն այդ հարձակումները սկսել են՝ ի աջակցություն Գազայի հատվածում գտնվող պաղեստինցիների և պահանջելով, որ Իսրայելը դադարեցնի ռազմական գործողությունները պաղեստինյան անկլավում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս