Արագածավան-Գետափ ճանապարհին բախվել են «Audi»-ն և «Nissan»-ը, ինչից վերջինում հրդեհ է բռնկվել, իսկ «Audi»-ն գլորվել և շրջված վիճակում հայտնվել է ձորակում
Հոկտեմբերի 20-ին, ժամը 20:23-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածավան-Գետափ ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Արագածավան-Գետափ ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են «Audi» (վարորդ՝ Գ. Պ., ծնված 1968 թ.) և «Nissan» (վարորդ՝ Կ. Պ., ծնված 1987 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչից վերջինում հրդեհ է բռնկվել, իսկ «Audi» մակնիշի ավտոմեքենան գլորվել և շրջված վիճակում հայտնվել է ձորակում. տուժածներ չկան:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։23-ին, մարվել՝ 21։30-ին։ Այրվել է «Nissan» մակնիշի ավտոմեքենան:
Փրկարարները փակել են «Audi» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։