
Խալեդ Մաշալը դարձել է ՀԱՄԱՍ-ի ղեկավարի պաշտոնակատարը Սինվարի մահից հետո. ԶԼՄ-ներ

Արտասահմանում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցչության ղեկավար Խալեդ Մաշալը կգլխավորի կազմակերպությունն Իսրայելի բանակի կողմից ՀԱՄԱՍ-ի ղեկավար Յահյա Սինվարի սպանությունից hետո։ Այս մասին հաղորդել է լիբանանյան LBCI լրատվական հարթակը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրների։
Աղբյուրները հաստատել են, որ Խալեդ Մաշալն ստանձնել է շարժման ղեկավարի պաշտոնակատարի դերը և այժմ պատասխանատու է Իսրայելի հետ բանակցությունների միջնորդ հանդիսացող առանցքային կողմերի հետ բոլոր հաղորդակցությունների համար:
Աղբյուրները նաև նշել են, որ «ՀԱՄԱՍ-ի ղեկավարությունը Թուրքիայի, Կատարի և Եգիպտոսի պաշտոնյաներին տեղեկացրել է Թել ալ Սուլթանում իրականացված գործողության հետևանքով Սինվարի մահվան մասին և ընդգծել, որ նրա սպանությունից հետո գերիների փոխանակման և պատերազմի ավարտի շուրջ բանակցություններն ավելի ու ավելի բարդ կդառան»:
Իսկ իսրայելցի և ամերիկացի պաշտոնյաները գտնում են, որ ՀԱՄԱՍ-ի առաջնորդի մահը հնարավորություն է ստեղծում վերսկսելու շարժման մոտ պահվող 101 պատանդների ազատ արձակման և Գազայի հատվածում հրադադարի հաստատման վերաբերյալ համաձայնագիր կնքելու բանակցությունները։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն քննարկել են Յահյա Սինվարի սպանությունը հրադադարի շուրջ բանակցությունները վերսկելու համար օգտագործելու հնարավորությունը։