Բաժիններ՝

Հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում են հորդառատ անձրևներ և ամպրոպ

Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում են հորդառատ անձրևներ և ամպրոպ։

Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը:

Հոկտեմբերի 18-ի ցերեկը ցիկլոնի ուժը կտրուկ կթուլանա, ինչի արդյունքում տեղումները կպահպանվեն հանրապետության առանձին հատվածներում և կլինեն կարճատև։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 18-19-ին հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կնվազի, այսօրվա համեմատ՝ մոտ 6-9 աստիճանով։

Հորդառատ տեղումներով պայմանավորված` հոկտեմբերի 18-ին Աղստև, Դեբեդ, Հրազդան, Քասախ, Ազատ, Վեդի և Սևանա լճի ավազանի գետերում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031