«Հայոց ցեղասպանություն» եզրույթի օգտագործման պատճառով Թուրքիայում փակվել է «Açık Radyo»-ն

Ստամբուլից հեռարձակվող «Açık Radyo»-ն «Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդի» (RTÜK) որոշմամբ այլևս կդադարի իր գործունեությունը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Մասնավորապես «RTÜK»-ը չեղարկել է ռադիոյի հեռարձակման համապատասխան լիցենզիան, ինչի շնորհիվ էլ դադարեցվել է դրա գործունեությունն արդեն հոկտեմբերի 16-ից ի վեր:

«Açık Radyon» ավելի վաղ տարածած հայտարարության մեջ նշել էր, որ իրենց հեռարձակումը դադարեցվում է ամբողջապես բյուրոկրատական և տեխնիկական դրդապատճառներով, ինչի արդյունքում էլ իրենք զրկվել են խոսքի ազատության իրավունքից:

Ռադիոյի հավատարիմ ունկնդիրների շրջանում, ինչպես նշվում է թուրքական մամուլում, տեղի ունեցողն անվանվում է «կարճ ընդմիջում»: Նրանք և ռադիոյի ղեկավարությունը միտված են հնարավորինս շուտ կրկին տեսնել այն եթերում:

Հոկտեմբերի 11-ին «Açık Radyo»-ի արած հայտարարության մեջ նշվել է. «Հույս ունենք, որ մեր ավանդական հեռարձակման հետ կապված այս տարանջատումը կլինի ժամանակավոր և կավարտվի հնարավորինս շուտ»:

Նրանք նաև հայտարարել են անհրաժեշտ բոլոր իրավական միջոցներով պայքարել՝ իրենց հեռարձակումը վերականգնելու համար:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ևս նման որոշում կայացվել էր «RTÜK»-ի կողմից:

«RTÜK»-ը նշել էր, որ որոշումը կայացվել էր նախկինում ընդունված որոշումներին չհետևելու և ցուցումներին հակառակ գործելաոճի շարունակականության պատճառով:

Նախկինում ռադիոընկերության գործունեությունը 5 օրով դադարեցվել էր եթեր հրավիրված հյուրի կողմից օգտագործված «Հայոց, այսինքն, օսմանյան հողերում իրականացված տեղահանություն, կոտորած և ցեղասպանություն անունը ստացած կոտորածների 109-րդ տարելիցը ևս 1 տարի գլորեց…» արտահայտության համար:

«RTÜK»-ի որոշումն անպատասխան չէր մնացել սակայն: «Açık Radyo»-ն իր տարածած հայտարարությունում հակադարձել էր «RTÜK»-ի կողմից կայացված որոշման իրավացիությանը:

Տեսանյութեր

Լրահոս