Թոմա Տուխելը պաշտոնապես դարձավ Անգլիայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչը
Անգլիայի ֆուտբոլի ազգային թիմի նոր գլխավոր մարզիչը գերմանացի Թոմաս Տուխելն է: Այս մասին հայտնում է Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիան:
Տուխելը մարզչական աշխատանքի կանցնի 2025 թվականի հունվարի 1-ից: 51-ամյա Տուխելը երրորդ ոչ բրիտանացի մասնագետն է, ով գլխավորում է Անգլիայի հավաքական:
«Ինձ համար մեծ պատիվ է հնարավորություն ստանալ գլխավորելու Անգլիայի ֆուտբոլի հավաքականը»,-ասել է գերմանացի մասնագետը:
Մինչ այս Անգլիայի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնում է Գարեթ Սաուդգեյթը, ով թիմի մարզչի պաշտոնից հեռացավ Եվրոպայի առաջնությունից հետո:
Թոմաս Տուխելն առավել վաղ աշխատել է գերմանական «Մայնզ»-ում, Դորտմունդի «Բորուսիա»-ում, Մյունխենի «Բավարիա»-ում, անգլիական «Չելսի»-ում ու ֆրանսիական ՊՍԺ-ում: