Բաժիններ՝

Կասեցվել է 3 դեղատան լիցենզիա. վերհանվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու դեպքեր

Գլխավոր դատախազությունում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում վեր են հանվել դեղատնային գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների կողմից թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու դեպքեր:

Այս մասին ասաց Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հանցավորության վիճակի, բարեփոխումների արդյունքների վերաբերյալ խորհրդարանական լսումներում:

«Գլխավոր դատախազությունում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում վեր են հանվել դեղատնային գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների կողմից թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու դեպքեր»,-ասաց գլխավոր դատախազը:

Դրանց հիման վրա նախաձեռնված քրեական վարույթների արդյունքում գլխավոր դատախազի տեղակալի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 12-ին և 2024 թվականի մարտի 27-ին միջնորդագրեր են ներկայացվել ՀՀ առողջապահության նախարարություն՝ դեղատների գործունեությունը կասեցնելու հարցը քննարկելու նպատակով: 

«Միջնորդագրերի քննարկման արդյունքում 2023 թվականի նոյեմբերի 15-ին և 2024 թվականի օգոստոսի 1-ին առողջապահության նախարարի հրամաններով՝ կասեցվել է երեք դեղատան լիցենզիա»,-հայտնեց Աննա Վարդապետյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031