Էրդողանը հավանություն է տվել նախարարների կաբինետի վերանայմանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավանություն է տվել Նախարարների կաբինետի վերանայման համար, գրում է թուրքական ընդդիմադիր Sozcu գործակալությունը։

Պատասխանելով կառավարության ներսում վերադասավորումների հավանականության մասին հարցին՝ Թուրքիայի նախագահը նշել է, որ որոշ փոփոխություններ կարող են տեղի ունենալ վարչական մեխանիզմներում և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներսում։

Ըստ թուրքական լրատվամիջոցի, «ընտրության փուլում են» նաև ընտանիքի և սոցիալական ծառայությունների նախարար Մահինուր Օզդեմիր Գյոքթաշը, երիտասարդության և սպորտի նախարար Օսման Աշքին Բաքը և աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար Վեդաթ Իշիհանը։

Բացի այդ, դաժանության, բռնության և սեռական ոտնձգությունների մասին հաջորդական լուրերից հետո քննադատության կենտրոնում են հայտնվել արդարադատության նախարար Յըլմազ Թունչը և ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։

Թեև պնդումներ են արվում, որ երկու նախարարությունների միջև լարվածություն կա, սակայն կան մարդիկ, որոնք տարակուսում են՝ արդյո՞ք, այս երկու նախարարները կլքեն իրենց պաշտոնները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031