
Յակուտիայում Ան-3 ինքնաթիռի վթարային վայրԷջքի հետևանքով զոհվել Է մեկ մարդ

Յակուտիայում Ան-3 ինքնաթիռի վթարային վայրԷջքից հետո հարուցվել է քրեական գործ՝ անվտանգության կանոնների խախտման փաստով: Այս մասին տելեգրամյան ալիքում հայտնել Է Ռուսաստանի քննչական կոմիտեի տրանսպորտի արևելյան միջտարածաշրջանային քննչական վարչությունը։
Տարածաշրջանի արտակարգ իրավիճակների նախարարությունն ավելի վաղ հայտնել Էր, որ «Բորուս» ավիաընկերության Ան-3 ինքնաթիռը վթարային վայրԷջք Է կատարել:
Ինքնաթիռում եղել Է հինգ մարդ՝ անձնակազմի երեք անդամ և երկու ուղևոր։
Միջադեպի հետևանքով մահացել է մեկ մարդ։ Արևելյան Սիբիրի տրանսպորտային դատախազության նախնական տեղեկություններով՝ վթարային վայրԷջքի պատճառը շարժիչի անսարքությունն է եղել, ինչը հանգեցրել Է շարժիչի խափանման:
Հետաքննությունը վարելու Է Միջպետական ավիացիոն կոմիտեն՝ Ռոսավիացիայի Յակուտիայի տարածաշրջանային ստորաբաժանման հետ համատեղ։ Հետաքննությունը կանցկացվի ՌԴ-ում քաղաքացիական օդանավերի հետ ավիացիոն պատահարների համար սահմանված կանոններին համապատասխան: Քննության հիմնական խնդիր է հանդիսանալու աղետի պատճառների բացահայտումը և ապագայում նման միջադեպերի կանխման միջոցառումների անցկացումը: