Հակոբ Վարդանյանն ազատվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնից
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հակոբ Վարդանյանն ազատվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնից։
Փաշինյանի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանն էլ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ Հակոբ Վարդանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից իր դիմումի համաձայն։
Հակոբ Վարդանյանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնում նշանակվել էր 2018 թվականի հունիսին։