Դրանք «փոքրիկ Նիկոլներ» են, ուրիշ ոչինչ. պարզ է, որ գործող իշխանություններին լուրջ հակակշիռը ՀՀԿ-ն ու Սարգսյանն է, եկել են այն համոզմունքին, որ նա կարող է ստեղծված իրավիճակին հանգուցալուծում տալ. Հովասափյան

Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այն փաստը, որ Նիկոլը մեծ ոգևորվածությամբ տրամադրված գնում է ընտրությունների, արդեն ոչ մի կասկած չկա (ի դեպ՝ ամենայն հավանականությամբ դրանք կլինեն արտահերթ, հավանաբար 2025-ի գարնանը), ուստի նա փորձում է դաշտում առկա բոլոր կայուն ու առողջ ուժերին ուղղակի շարքից հանել, ու, իր տեսակին բնորոշ, նա դա անում է ուրիշի ձեռքերով։

Հնարավոր բոլոր տարբերակներով տոտալ ամլացվում է քաղաքական դաշտն, ու հստակ թիրախավորված անխնա քարկոծվում են տարբեր բևեռներ։ Վերջին օրերին տեղեկատվական սեգմենտում առանձնացված կերպով թիրախում, հերթական անգամ, Սերժ Սարգսյանն է ու ՀՀԿ-ն։ Միանշանակ սա իշխանական դաշտից փչող քամի է, որով Նիկոլը ցանկանում է հերթական անգամ վերադասավորվել և դերաբաշխում իրականցնել։

Մասնավրապես՝ ականատես ենք դառնում, թե ինչպես են տարբեր քաղաքական դեմքեր զուգահեռաբար նույն թեման «խուրդում», թե «Սարգսյանը պետք է դուրս գա քաղաքականությունից», «ՀՀԿ-ն պետք է փակվի» և այլն։ Շատ ակնհայտ երևում է, թե ով է այս թեմայի մոդերատորն ու պատվիրատուն, և թե ինչ թմբուկի համազարկի տակ են վերջիներս պարում։ Ասվածս կերպարները բավական «խառը փունջ» են, չեմ ցանկանում դրանց մասին այստեղ անդրադառնալ, ուղղակի փաստենք, որ սրանք Փաշինյանի դուդուկի տակ լուռ պարում են՝ հրահանգ կատարում, «փոքրիկ Նիկոլներ» են՝ ուրիշ ոչինչ։

Դրանից բացի՝ իշխանական սազանդարների կոմղից մի առնաձնակի «շուխուրով» թմբկարահրվեց և ճամարտակաությունների առիթ դարձավ Սարգսյանի՝ «դիզելի գործը» կարճած դատավորի պարտականությունները դադարեցնելու փաստը՝ դա դիտվելով որպես «աննախադեպների» շարքում կատարված դրվագ։

Մյուս առանցքային հանգամանքը Հոկտեմբերի 27-ի վերստին շահարկումն ու այն արհեստականորեն Սերժ Սարգսյանի անվան հետ կապելու փորձերմ են: Այս մեկն ավելի զավեշտալի է, քանի որ այս հարցը ժամանակին մեկընդմիշտ փակել էր Նիկոլի սիրելի Արամ Սարգսյանը՝ Հոպլոն, հայտարարելով, որ «Հոկտեմբերի 27-ի թեման իր համար ամբողջովին բացահայտված է և այնտեղ չկա ներհայաստանյան օրակարգ»։

Ինչևէ, Փաշինյանը շարունակում է ապրել իր կողմից ստեղծված զուգահեռ իրականությունում, և վախենում սեփական ստվերից, այն ստվերից, որի շողքը պատին տեսնում է, և իրեն թվում է՝ թե ինքն այդքան մեծ է․ իրականում Նիկոլը քանիցս ապացուցել, որ շարքային վախկոտ է՝ ուրիշ ոչինչ։

Ինչ վերաբերում է Երրորդ նախագահի և նրա քաղաքական թիմը գրոհելու դրվագներին, ապա սա տրամաբանական է, քանի որ քաղաքական դաշտի հնաբանակներն են ու հենց այն ուժն են, որն 2018-ից հանրային լայն շրջանակներին փաստարկված ու թղթավորված ներկայացրել ու մերկրացրել են փաշինյանական ստերի ու մանիպույլացիաների ողջ հմայքը՝ մարդկանց բացատրելով, թե ուր է տանում երկրն այս ազգակործան պատուհասը։

Վերջում էլ արձանագրենք, որ նախագահ Սարգսյանին հասցեին հնչող մեղադրանքների 99%-ն անտեղի ու մտացածին բարբաջանքներ են՝ մերկապարանոց հայտարարություններ:

Թեմային տիրապետողների համար էլ պարզ է, որ գործող իշխանություններին լուրջ հակակշիռը ՀՀԿ-ն ու Սարգսյանն է, ինչքան էլ որոշ շրջանակների մոտ դա դժվար է ընկալվում: Ասեմ ավելին, ժողովրդից շատերն էլ, ում հետ ամեն օր շփվում ու առերեսվում ենք, եկել են այն համոզմունքին, որ Երրորդ նախագահից շատ բան է կախված և ստեղծված իրավիճակին հանգուցալուծում կարող է նա տալ»:

Տեսանյութեր

Լրահոս