Բաժիններ՝

Հութիները հայտարարել են Թել Ավիվին ԱԹՍ-ներով հարվածելու մասին

Եմենում «Անսար Ալլահ» խռովարար շարժումն անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել Թել Ավիվին, պնդում է հութիների զինվորական ներկայացուցիչ Յահյա Սարիան։ Այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից:

«Եմենի ռազմաօդային ուժերն իրականացրել են գործողություն՝ «Յաֆա» անօդաչու թռչող սարքերով գրոհելով օկուպացված Պաղեստինի տարածքում՝ Թել Ավիվում գտնվող կենսականորեն կարևոր օբյեկտը», – ասել է շարժման ներկայացուցիչը հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքի եթերում:

Իսրայելի պաշտպանության բանակը Թել Ավիվի վրա հարձակման մասին առայժմ որևէ տեղեկություն չի հաղորդել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031