Բաժիններ՝

Երեխաներ առևանգելու փորձի համար 57-ամյա տղամարդը կալանավորվել է

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում երեխաների առևանգման փորձի համար ձերբակալված 57-ամյա տղամարդը կալանավորվել է, այս մասին Tert. am-ին ասել է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Մազմանյան փողոցի բնակիչ 57-ամյա տղամարդը «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Շրջանային փողոցում փորձել է առևանգել երկու անչափահասի։

ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը հայտնեց, որ տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի

44-191-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ անչափահասի նկատմամբ առևանգման փորձի համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30