Որքան գումար կստանան ԱԱԾ-ն և ԱՀԾ-ն 2025 թվականի բյուջեով

Կառավարության սեպտեմբերի 26-ի նիստում գործադիրը հաստատեց և Ազգային ժողով ուղարկեց 2025 թվականի պետական բյուջեի նախագիծը, որն ԱԺ հանձնաժողովներում քննարկվելուց հետո կընդգրկվի ԱԺ լիագումար նիստերի օրակարգ։

Ըստ այդ բյուջեի՝ Քրիստինե Գրիգորյանի ղեկավարած Արտաքին հետախուզական ծառայությանը 2025 թվականի համար 2024 թվականի համեմատ 636 միլիոն դրամով ավելի գումար կստանա։

2025 թվականի համար Արտաքին հետախուզական ծառայությունը պետական բյուջեից կստանա 3 միլիարդ 826 միլիոն դրամ։

Նշենք, որ այս կառույցը հետախուզական տեղեկություններ է հավաքագրում, մշակում և ամփոփում՝ ներկայացնելով Նիկոլ Փաշինյանին։

Կարդացեք նաև

Հաջորդ ուժային կառույցը, որի իրականացրած գործառույթները գրեթե նույնությամբ կրկնում են Արտաքին հետախուզական ծառայության գործառույթները, Ազգային անվտանգության ծառայությունն է, որի գերխնդիրը, ինչպես ԱՀԾ-ի պարագայում է, Հայաստանի ազգային անվտանգության ապահովումն է։

Արմեն Աբազյանի ղեկավարած ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը 2025 թվականի բյուջեով կհատկացվի 61 միլիարդ 93 միլիոն դրամ, ինչը 9,085.1 մլն դրամով ավելի է ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի նկատմամբ։

Տեսանյութեր

Լրահոս