Բաժիններ՝

Ինչպես հայտնաբերել ինֆարկտը վաղ փուլում

Սրտաբան, բժշկական գիտությունների թեկնածու Աննա Կորենևիչը YouTube-ի իր ալիքում խոսել է սրտի կաթվածը և ինսուլտը կանխելու եղանակի մասին, հաղորդում է РИА Новости գործակալությունը:

Ըստ բժշկի՝ դրա համար անհրաժեշտ է անցնել աթերոսկլերոզի հայտնաբերման հետազոտություններ և մի քանի անալիզներ հանձնել, որից հետո արդյունքները ցույց տալ սրտաբանին:

«Մենք, ցավոք, աղետալի իրավիճակ ունենք, և հիմնականում Երկիր մոլորակի վրա մարդիկ մահանում են սրտի կաթվածից և ինսուլտից: Նրանք մահանում են բոլորովին հանկարծակի, անսպասելիորեն կամ հիվանդանում են և դառնում հաշմանդամ»,- պարզաբանել է Կորենևիչը:

Բժիշկը նշել է, որ աթերոսկլերոզի ախտորոշման համար անպայման չէ սրտի ՄՌՏ անել: Հետազոտությունը պետք է ներառի հետևյալ պարզ քայլերը.

Կարդացեք նաև

– ԷՍԳ հանգստի վիճակում,

– ԷՍԳ բեռվածության պայմաններում,

– սրտի, պարանոցի անոթների, ոտքերի զարկերակների, վահանաձև գեղձի, երիկամների, լյարդի ուլտրաձայնային հետազոտություն,

– Հոլտերի մոնիթորինգ,

– արյան կլինիկական անալիզ,

– մեզի ընդհանուր անալիզ,

– կենսաքիմիա:

Կորենևիչը շեշտել է, որ 40 տարեկանից հետո հարկավոր է պարբերաբար հետազոտվել: Անհրաժեշտ է նաև հետազոտվել համապատասխան ժառանգականության կամ սրտի հետ կապված բողոքների առկայության դեպքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս