
Ձերբակալվել է Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետը

Այսօր առավոտյան 168.am-ի տեղեկություններով իր աշխատավայրում ձերբակալվել է Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Հրայր Կարապետյանը։
Ըստ ամենայնի` կոռուպցիոն թեման կապված է կրթության ոլորտի հետ։ Բացի վարչության պետից, ձերբակալվել են նաև մարզի դպրոցներից մեկի տնօրենն ու փոխտնօրենը։
Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին ձերբակալությունների փաստը և հավելեցին, որ ձերբակալությունները կատարվել են քննվող քրեական վարույթի շրջանակներում։