
Հրդեհ` Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի բնակարաններից մեկում

Սեպտեմբերի 6-ին, ժամը 15։52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի շենքերից մեկի 5-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում։
Ինչպես հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: Պարզվել է, որ բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։12-ին, մարվել՝ 16։27-ին։ Հյուրասենյակում (մոտ 16 քմ) այրվել են գույք և կենցաղային տեխնիկա, ջերմահարվել՝ շքամուտքը, խոհանոցը (մոտ 20 քմ) և խոհանոցի կախովի առաստաղը (մոտ 4 քմ):