Բաժիններ՝

Չինաստանի Հայնան կղզուն է հարվածել տասնամյակի ամենաուժգին թայֆունը

Չինաստանի Հայնան կղզուն հարվածել է վերջին տասնամյակի ընթացքում ամենաուժգին թայֆունը, որն իր հետ բերել է 234 կմ/ժամ արագությամբ քամիներ։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

«Յագի» սուպեր թայֆունը համարվում է առայժմ 2024 թվականի երկրորդ ամենահզոր արևադարձային ցիկլոնն Ատլանտյան օվկիանոսում ձևավորված «Բերիլ» փոթորկից հետո։

«Յագի» թայֆունի պատճառով արդեն երկրորդ օրն է՝ փակվել են դպրոցները, չեղարկվել են բազմաթիվ թռիչքներ, նավերի և գնացքների երթևեկությունը նույնպես չեղարկվել է։

Այս շաբաթ ավելի վաղ թայֆունը Ֆիլիպիններում 16 մարդու կյանք էր խլել և հասնելով Հայնան կղզու Վենչան քաղաք՝ գրեթե կրկնապատկել է իր ուժգնությունը։ Հոնկոնգում, Մակաոյում և Գուանդունում փակվել են դպրոցներ և գրասենյակներ։

Վիետնամը նույնպես «Յագի» թայֆունի պատճառով փակել է երկրի հյուսիսում գտնվող չորս օդանավակայան։

Իր հերթին BBC-ն հաղորդում է, որ Հայնան կղզում շուրջ 400 000 մարդ տարհանվել է և տեղափոխվել ավելի ապահով վայրեր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս