
Ֆուտբոլում երբեք չգիտես, թե ինչ կլինի. Ռոնալդուն` ՉԼ-ում կրկին խաղալու մասին

«Ալ-Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի բացառել Չեմպիոնների լիգայի խաղարկությունում հանդես գալու տարբերակը։
«Ես խաղում եմ Ասիայի Չեմպիոնների լիգայում, մի մոռացեք դա: Ես ուրախ եմ այստեղ լինելու համար: Շնորհակալ եմ այս զարմանալի մրցանակի համար, այն ինձ համար շատ բան է նշանակում:
Չեմպիոնների լիգան ամենաբարձր մակարդակն է ակումբային ֆուտբոլում։ Իմ ռեկորդն ինքնին խոսում է դրա մասին, բայց դա այն չէ, ինչ ես նկատի ունեմ, այլ այս մրցույթում խաղալու հաճույքն է… դա է մեր մոտիվացիան:
Ֆուտբոլում երբեք չգիտես, թե ինչ կլինի։ Տեսնենք, թե ինչ կլինի ապագայում»,- ասել է Ռոնալդուն։
Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը 5 անգամ հաղթել է ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում։