Դատարանը որոշում է կայացնում Հրայր Թովմասյանին բերման ենթարկելու մասին. դատավոր Տաթևիկ Գրիգորյան

Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախկին նախագահ, գործող դատավոր Հրայր Թովմասյանի ներկայությունը դատական նիստերի դահլիճում Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոն նստավայրի դատավոր Տաթևիկ Գրիգորյանը որոշեց ապահովել վերջինիս բերման ենթարկելու միջոցով, իսկ դրա կատարման պարտականությունը դնելով ոստիկանության վրա:

Դատավորը նշեց, որ Հրայր Թովմասյանին ծանուցելու որակական կազմն ինքը բավարար է գնահատում, քանի որ ծանուցումները տարվել են թե՛ Սահմանադրական դատարան՝ Հրայր Թովմասյանի աշխատավայր, թե՛ նրա բնակության հասցե, սակայն երկու տեղում էլ չեն կարողացել ծանուցումը հանձնել ՍԴ դատավորին:

Տաթևիկ Գրիգորյանը համարեց, որ Հրայր Թվմասյանը պատշաճ ծանուցված է, ու որոշեց սեպտեմբերի 2-ին՝ 15.30-ին տեղի ունենալիք դատական նիստին նրան բերման ենթարկել:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս