Ալբերտ Բազեյանի առաջարկը՝ համախմբում, անհնազանդություն և իշխանության հեռացում

«Փաստ է, որքան մնա այս իշխանությունը, մենք այնքան կորցնելու ենք։ Մեր առաջարկն է, որպեսզի ձևավորենք այլընտրանք։ Հայաստանում գրանցված են շուրջ 150 քաղաքական կուսակցություններ, որևէ իմաստ չկա ստեղծել նոր կուսակցություն։ Փոխարենը՝ պետք է միավորել ընդդիմադիր առողջ ու ազգային քաղաքական ուժերին, դաշինքներին, տարբեր միություններին, ինչպես նաև առանձին անհատներին, աշնանը հրավիրել համաժողով, ձևավորել պայմանական՝ համահայկական միացյալ դաշինք, և հանրությանը ներկայանալ՝ որպես այլընտրանք գործող իշխանությանը»,- այս մասին այսօր հրավիրած հրատապ ասուլիսի ժամանակ հայտարարեց պահեստազորի գնդապետ, Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը։

Ըստ նրա, համահայկական միացյալ դաշինք ձևավորելուց հետո հանրությանը կներկայացվի ծրագիր՝ թեզերով։ Դրանից հետո, աշնան մի գեղեցիկ օր կոչով պետք է դիմեն ողջ հայությանը՝ հանրապետությունով մեկ կազմակերպել անհնազանդություն գործող իշխանությանը, պարտադրել Նիկոլ Փաշինյանին՝ գործող իշխանության հեռացումը և ԱԺ լուծարումը։

«Կարճ ժամանակի համար նախապատրաստել անցումային կառավարություն, որը կարճ ժամանակ անց կնախապատրաստի ԱԺ արտահերթ, արդար և օրինական ընտրություններ։

Ակնկալում ենք, որ Հայաստանում ձևավորվելիք նոր իշխանությունը կրճատելու է պետական բյուրակրատական ապարատի աշխատողների քանակը, ինչպես նաև ոստիկանական տարբեր ծառայությունների աշխատակիցների քանակը և ուղարկելու է նրանց բանակ՝ զինծառայության։ Կրճատված ծախսերը կուղղվեն բանակի կարիքներին»,- եզրափակեց Ալբերտ Բազեյանը։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս