Բաժիններ՝

Սուդանում ամբարտակի փլուզումից գյուղեր են ավերվել, տասնյակ մարդիկ՝ զոհվել

Սուդանում ամբարտակի փլուզման հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել, ավերվել է 20 գյուղ, 50 000 մարդու տուն ոչնչացել է կամ վնասվել։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 25-ին, սակայն արտակարգ ծառայությունները դեռ փորձում են պարզել անհետ կորածների թիվը։ Սուդանը, որտեղ պատերազմ է ընթանում, արդեն տառապում է սովի և բնակչության տեղահանման ճգնաժամերից, իսկ հեղեղումները խոչընդոտում են հումանիտար օգնության մատակարարմանը, որն առանց այդ էլ բարդ էր բանակի և նրա հակառակորդ կիսառազմական «Արագ աջակցության ուժեր»-ի միջև շարունակվող հակամարտության պատճառով։

Դեռ մինչև ամբարտակի փլուզումը շատերը կտրված էին արտաքին աշխարհից՝ երկրում շարունակվող հորդառատ անձրևների պատճառով։

Հեղեղումների հետևանքով 118 000 մարդ տեղահանվել է ամբողջ երկրում։ Ընդհանուր առմամբ, հեղեղումներն ազդել են շուրջ 300 000 մարդու վրա. երկրում սկսել են տարածվել տարբեր հիվանդություններ, այդ թվում՝ խոլերա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031