Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հանձին հայերի փնտրել թշնամիներ․ Տաթև Հայրապետյան

Ադրբեջանագոետ Տաթև Հայրապետյանը տելեգրամի իր ալիքում գրում է․

«Ադրբեջանցի հետազոտողի, լրագրողի և Հայաստանի հետ հնարավոր հաշտեցման օգտին հանդես եկող Ջավիդ Աղան X-ի իր էջում գրառում է արել, որ ինքը հարցաքննվել է Բահրուզ Սամադովի գործով։ Հիշեցնեմ, որ Սամադովը մեղադրվում է պետական դավաճանության ու հայերի օգտին լրտեսություն անելու մեջ։
Ինքը՝ Ջավիդ Աղան, պատրաստվում էր ուղևորվել Լիտվա՝ ուսումնառության նպատակով։ Նա նշել, էր Լիտվայի թեման փակված է։ Նրան բաց են թողել տուն, իսկ Սամադովի գործով նախաքննություննը շարունակվում է։

Կարճ ասած՝ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հանձին հայերի փնտրել թշնամիներ, իսկ բռնապետական վարչակարգի համար անցանկալի մարդկանց մեղադրել հայերի օգտին լրտեսության մեջ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031