
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։
Երևանում Օգոստոսի 28-31-ին, սեպտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 30-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 14-17մ/վ արագությամբ։
Մարզերի առանձին շրջաններում օգոստոսի 28-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 29-31-ին, սեպտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 17-20մ/վ արագությամբ: Օգոստոսի 28-30-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։