Բաժիններ՝

Ֆրանսիայի կողմից Դուրովի ձերբակալության, Ադրբեջանում իր անցկացրած ժամանակի հետ կապված բազմաթիվ թեմաներ են շրջանառվում հայկական ինտերնետ տիրույթում․ Արթուր Պապյան

Մեդիափորձագետ Արթուր պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Փարիզի դատախազությունը հայտարարություն է տարածել Telegram հաղորդագրությունների հավելվածի հիմնադիր և ղեկավար Պավել Դուրովի ձերբակալման մասին։

Ըստ հաղորդագրության, հարուցված քննությունը վերաբերում է մի շարք հանցագործությունների, այդ թվում՝ անօրինական գործարքների համար առցանց հարթակի կառավարման, մանկական պոռնոգրաֆիայի տարածման, թմրանյութերի վաճառքի, կիբեռհանցագործությունների և փողերի լվացման մեղադրանքներին:

Ուշագրավ է, որ մեղադրանքների մի մասը վերաբերում են գաղտնագրման ծառայությունների մատուցմանը։ Պարզվում է, որ Ֆրանսիայի օրենքներով ծածկագրման, գաղտնագրման ծառայությունների որոշ տեսակների մատուցման համար անհրաժեշտ է նախապես այդ մասին հայտարարագիր ներկայացնել։

• Fourniture de prestations de cryptologie visant à assurer des fonctions de confidentialité sans déclaration conforme,

• Fourniture d’un moyen de cryptologie n’assurant pas exclusivement des fonctions d’authentification ou de contrôle d’intégrité sans déclaration préalable,

• Importation d’un moyen de cryptologie n’assurant pas exclusivement des fonctions d’authentification ou de contrôle d’intégrité sans déclaration préalable.””

Դուրովը ձերբակալվել է 2024թ. օգոստոսի 24-ին Լե Բուրժե օդանավակայանում և վերցվել է ոստիկանական հսկողության տակ:

Հ.գ. Թեև մեզ համար բարեկամ Ֆրանսիայի կողմից Դուրովի ձերբակալության, Ադրբեջանում իր անցկացրած ժամանակի հետ կապված բազմաթիվ թեմաներ են շրջանառվում հայկական ինտերնետ տիրույթում, ամեն դեպքում կարծում եմ, որ սա ավելի ու ավելի է նմանվում վհուկների որսի և Դուրովին պետք է ազատ արձակել»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս