Ֆիդանը և Բայրամովը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Այս մասին Անկարայում Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
Նա նշել է, որ Ադրբեջանը և Թուրքիան կշարունակեն համատեղ քայլեր ձեռնարկել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար։