Առստամյանն ընդունել է, որ խնձոր նետողը հենց ինքն էր, սակայն համաձայն չէ, որ դա խուլիգանություն է. Ռոման Երիցյան
Փաստաբան Ռոման Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու պատճառով Ալբերտ Առստամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու համար։
Նրա նկատմամբ ընտրվել է բացակայելու արգելք խափանման միջոցը։
Առստամյանը չի հերքել և ընդունել է, որ խնձոր նետողը հենց ինքն էր, սակայն արարքը խուլիգանություն որակելու հետ արտահայտել է անհամաձայնություն։
Վարույթն իրականացվում է քննչական խմբի կազմով։
Լրացում։ Մեղսագրված արարքի համար քրեական օրենսգիրքը նախատեսում է հետևալ պատիժները՝
1. տուգանք՝ առավելագույնը 1.500.000 ՀՀ դրամի չափով, կամ
2. հանրային աշխատանքներ՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ
3. ազատության սահմանափակում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ
4. կարճաժամկետ ազատազրկում՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ
5. ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով»: