
Ողբերգական ավտովթար Իջևան-Դիլիջան ճանապարհին. կան տուժածներ և երկու զոհ

Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 26-ին, ժամը 15։04-ին ահազանգ է ստացել, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի 20-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Վ․, ծնված 1980 թ․) և «Ford» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ա․ Ե․, ծնված 1989 թ․). «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ս.Ն.-ն (ծնված 1962 թ.) մահացել է:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Ford» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վարորդ Ա․ Ե.-ն տեղափոխվել է, իսկ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Մ. Ա.-ն (ծնված 1968 թ.), Մ. Ս.-ն (ծնված 1950 թ.), Գ. Ս.-ն (ծնված 1975 թ.), Ա. Ն.-ն (ծնված 1958 թ.), Ս. Ս.-ն (ծնված 2006 թ.) և Գ. Ղ.-ն (ծնված 1973 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ վերջինս մահացել է:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը: