
Թուրքիայում գործազրկությունն աճում է

«Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը» (TÜİK) Թուրքիայի աշխատուժի վերաբերյալ տվյալներ է հրապարակել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ըստ այդմ՝ 2024-ի 2-րդ քառորդում գործազրկությունը երկրում աճել է՝ գերազանցելով նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի ցուցանիշները:
Եթե 2024-ի 1-ին քառորդում գործազրուրկների թիվը կազմում էր 3 մլն 133.000, ապա 2-րդ քառորդում այն ավելացել է 23.000-ով՝ հասնելով 3 մլն 156.000-ի:
Նշվում է, որ ընդհանուր ցուցանիշն ավելացել է 8.8 տոկոսով. տղամարդկանց մոտ գործազրկության աճը կազմել է 7.3, իսկ կանանց մոտ՝ 11.7 տոկոս: