
106-ամյա կինը բացահայտել է երկարակեցության անսպասելի գաղտնիքը

Մեծ Բրիտանիայի բնակչուհի Մերի Սփիրսը, ով արդեն 106 տարեկան է, իր երկարակեցության գաղտնիքն է անվանել միայնությունն ու հումորի զգացումը, նրա խոսքերն է մեջբերում Daily Record-ը ։
«Տոնելով իր նշանակալի 106-ամյակը, Մերին իր երկարակեցությունը վերագրում է զվարճանքներին և ամուսնական անհանգստություններից զերծ կյանքին: Նա ունի հումորի զգացում, որը նրան օգնել է ինչպես երջանիկ, այնպես էլ տխուր ժամանակներում»,- ասվում է հոդվածում։
Հրապարակման համաձայն՝ Մերին սիրահարված է եղել թագավորական ռազմաօդային ուժերի մի զինվորի, ում հանդիպել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենաթեժ պահին, սակայն վերջինս զոհվել է նրանց հանդիպումից անմիջապես հետո։ Արդյունքում նա ընտրել է միայնակ կյանքը երկու քույրերի հետ, որոնք նույնպես պատերազմի ժամանակ կորցրել են իրենց սիրեցյալներին և մնացել միայնակ։