Ամիրյան փողոցը գիշերային ժամերին փակ կլինի

Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում ասված է

«Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված, օգոստոսի 25-ից մինչև սեպտեմբերի 5-ը՝ ժամը 00:00-ից մինչև 08:00-ն փուլ առ փուլ միակողմանի փակ է լինելու Ամիրյան փ.-Հանրապետության հրապարակ հատումից մինչև Ամիրյան փ.-Սարյան փ. խաչմերուկ եղած ճանապարհահատվածը, այնուհետև՝ հակառակ ուղղությամբ:

Երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին: Հորդորում ենք վարորդներին աշխատանքի արդյունավետությունն ապահովելու նպատակով տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում»:

Տեսանյութեր

Լրահոս