
Ադրբեջանն ու Ուզբեկստանը Ստեփանակերտում թեթև արդյունաբերության ձեռնարկություն են հիմնելու

Ադրբեջանն ու Ուզբեկստանմ օկուպացված Ստեփանակերտում թեթև արդյունաբերության ձեռնարկություն են հիմնելու։ Այդ մասին Տաշքենդում կայացած ասուլիսում հայտնել է Իլհամ Ալիևը։
Ադրբեջանի նախագահը հիշեցրել է, որ Ուզբեկստանն իր միջոցներով Ֆիզուլիում միջնակարգ դպրոց է կառուցել, գովաբանել է երկու երկրների բարեկամությունը և ասել, թե Ադրբեջանը միշտ զգացել է ուզբեկ ժողովրդի եղբայրական աջակցությունը։
Ալիևն Ուզբեկստան էր մեկնել պետական այցով։ Ուրբաթ օրը նա հանդիպել է Ուզբեկստանի նախագհ Շավքաթ Միրզիյոևի հետ։ Երկու երկրների ղեկավարների նախագահությամբ անցկացվել է միջպետական բարձր խորհրդի առաջին նիստը, որի արդյունքում ստորագրվել է համագործակցության 12 փաստաթուղթ, այդ թվում՝ դաշնակցային հարաբերությունների մասին համաձայնագիր։