Ալիևը Զելենսկիին խոստացել է՝ կշարունակեն օգնել Ուկրաինային

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ուկրաինայի Անկախության օրվա առիթով  շնորհավորական նամակ է հղել նախագահ Վլադիմիր Զելենսկիին՝ շեշտելով Ուկրաինայի տարածքային ամբողջականության ճանաչման և օգնությունը շարունակելու պատրաստակամության մասին: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

«Ադրբեջանը և Ուկրաինան փոխադարձ աջակցություն և համերաշխություն են ցուցաբերում՝ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարցերում՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան։ Մենք մտադիր ենք շարունակել գործադրել բոլոր ջանքերը՝ Ուկրաինայի բարեկամ ժողովրդին անհրաժեշտ մարդասիրական աջակցություն և օգնություն ցուցաբերելու համար»,- նամակում գրել է Ալիևը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031