ԱՄՆ բանակի վետերան կինը ռեկորդակիր է դարձել մարմնի դաջվածքների քանակով
Ամերիկուհի Էսպերանս Լումինեսկա Ֆուերսինան պաշտոնապես դարձել է պատմության մեջ ամենաշատ դաջվածքներ և մարմնի փոփոխություններ կատարած կինը։ Նա կատարել է 89 մոդիֆիկացիա, իսկ նրա մարմնի 99,98 %-ը ծածկված է թանաքով։ Այս մասին հայտնում է Գինեսի ռեկորդների գիրքը։
36-ամյա ամերիկուհին, որը բանակի նախկին վետերան է, իր մարմինը վերածել է կտավի, որի թեման է «խավարի վերափոխումը գեղեցկության»։
Նրա դաջվածքները տարածվում են ձեռքերի և ոտքերի, գլխամաշկի և չափազանց զգայուն հատվածների վրա, ինչպիսիք են լեզուն, լնդերը, աչքի սպիտակապատյանը և սեռական օրգանները:
Իր առաջին ռեկորդը՝ որպես ամենաշատ դաջվածքներ ունեցող անձ (կին), Էսպերանսը ստացել է Մեքսիկայում, 2023 թ. սեպտեմբերին։
2017 թվականին դաջվածքների սիրահար Ֆլորիդայի բնակչուհի Շառլոտա Գուտենբերգն էր ճանաչվել մոլորակի ամենաշատ դաջվածքներ ունեցող կինը. նրա մաշկի 98,75 %-ն էր ծածկված թանաքով և բարդ նախշերով։