
Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Բ-ին ծննդյան օրվա առթիվ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի ծննդյան տարեդարձը: Այս մասին հայտնում է Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունը։
«Ձեր լուսավորչական աշխատանքը և քրիստոնեական ավանդական արժեքների պաշտպանությանն ուղղված գործունեությունը միավորում են մարդկանց՝ նրանց սրտերում ամրապնդելով հայրենիքի հանդեպ սերը: Դուք արժանի հեղինակություն եք ձեռք բերել ոչ միայն Հայաստանի, այլև արտերկրի եկեղեցական, քաղաքական և հասարակական շրջանակներում»,- ասվում է շնորհավորանքում։
Լուկաշենկոն ընդգծել է, որ Գարեգին Բ-ին բնորոշ ճշմարտության և բարոյական հիմքերի պահպանման ձգտումը նպաստում է ազգային միասնության և համերաշխության պահպանմանը, բելառուսա-հայկական երկխոսության համակողմանի զարգացմանը:
Նախագահը կաթողիկոսին մաղթել է քաջառողջություն և «Աստծո զորակցություն՝ իր բարձր ծառայության մեջ»։