
Պուտինը Կրեմլում ընդունել է Չինաստանի վարչապետին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի նախագահ Լի Ցյանի հետ։ Հանդիպումը տեղի է ունենում Կրեմլում։
Լի Ցյանը Ռուսաստան է ժամանել իր պաշտոնակից Միխայիլ Միշուստինի հրավերով։ ՌԴ ղեկավարի հետ հանդիպումից առաջ երկու երկրների վարչապետներն անցկացրել են Ռուսաստանի և Չինաստանի կառավարությունների ղեկավարների 29-րդ կանոնավոր հանդիպումը՝ քննարկելով առևտրատնտեսական, մշակութային-հումանիտար համագործակցության ընդլայնման հարցը։
Շեշտը դրվել է արդյունաբերության, էներգետիկայի, գյուղատնտեսության, տրանսպորտի բնագավառներում համատեղ նախագծերի խթանման վրա։Նախորդ անգամ Պուտինը և Լի Ցյանը հանդիպել են մայիսին՝ Ռուսաստանի ղեկավարի՝ Չինաստան կատարած պետական այցի ժամանակ։
Այն ժամանակ ՌԴ նախագահը նշել էր, որ Մոսկվայում սպասում են Չինաստանի վարչապետին: