
«Փյունիկ»-«Ցելյե» խաղի մուտքը անվճար կլինի. Կոնֆերենցիաների լիգա

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի «Փյունիկ»-«Ցելյե» դիմակայության առաջին խաղի մուտքն ազատ կլինի, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Երկրպագուները «Հանրապետական» ստադիոնի մուտքի մոտ կստանան անվճար տոմսեր:
Հայաստանի և Սլովենիայի չեմպիոնները կհանդիպեն օգոստոսի 22-ին: Պատասխան հանդիպումն էլ կկայանա օգոստոսի 29-ին Սլովենիայում: Դիմակայության հաղթողը կնվաճի Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի ուղեգիր:
Հիշեցնենք, որ Եղիշե Մելիքյանի գլխավորած «Փյունիկը» որակավորման երրորդ փուլում հաղթահարել էր Ղազախստանի չեմպիոն «Օրդաբասիի» արգելքը (1-0, 1-0): «Փյունիկը» պայքարը սկսել էր Չեմպիոնների լիգայից, որակավորման առաջին փուլում պարտվել էր Մինսկի «Դինամոյին» (0-0, 0-1), տեղափոխվել Կոնֆերենցիաների լիգա, որտեղ որակավորման երկրորդ փուլում հաղթահարել էր հյուսիսմակեդոնական «Ստրուգայի» արգելքը (1-2, 3-1):