
Պարեկները մեքենայում թմրամիջոց են հայտնաբերել

ՆԳՆ ոստիկանության Վայոց ձորի մարզի պարեկները օգոստոսի 18-ին իրականացրած ծառայության ընթացքում Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի 106-րդ կմ-ին ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-2107» մակնիշի մի մեքենա:
Մեքենայի ակնհայտ տեսանելի մասում պարեկները նկատել են դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ:
Արարատի մարզի Զանգակատուն գյուղի բնակիչ 33-ամյա վարորդը, թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու անմիջականորեն ծագած կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Եղեգնաձորի բաժին, իսկ մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:
33-ամյա երիտասարդը հայտնել է, որ մեքենայի շարժիչի և շարժիչի ծածկոցի արանքում նույնպես մարիխուանա տեսակի թմրամիջոցի 2 փաթեթ կա: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վայոց ձորի մարզային քննչական վարչություն: