Բաժիններ՝

Վրաստանի կառավարությունը մշակույթի նախարարությանը զրկել է Black Sea Arena-ի և Ֆիլհարմոնիայի կառավարման իրավունքից

Կառավարության վարչակազմը բռնագրավել է մշակույթի նախարարության Black Sea Arena-ի և Թբիլիսիի համերգասրահի գույքը և զրկել կառավարման իրավունքից։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Համապատասխան հրամանագիրն օգոստոսի 15-ին ստորագրել է վարչապետը:

Հրամանագրի համաձայն՝ Black Sea Arena-ն և Թբիլիսիի պետական ​​համերգասրահը կառավարման իրավունքով անհատույց և ուղղակի փոխանցմամբ տրվում է Վրաստանի կառավարությանը։

««Պետական ​​գույքի մասին» Վրաստանի օրենքի 43-րդ հոդվածի առաջին պարբերության համաձայն՝ «Black Sea Arena» ՍՊԸ-ի և «Թբիլիսիի պետական ​​համերգասրահ» ՍՊԸ-ի պետական ​​սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի 100%-ը փոխանցվում է կառավարությանը՝ անհատույց և ուղղակի փոխանցմամբ, դրանց գոյության ողջ ընթացքում: Նշված ձեռնարկությունների կառավարման հետ կապված կազմակերպչական-իրավական միջոցառումների իրականացումը կապահովի Վրաստանի կառավարության վարչակազմը»,- ասված է հրամանագրում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս