Բաժիններ՝

Հայտնաբերվել է 2 հետախուզվող, 1 անհետ կորած

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 19-ից 20-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 131 դեպք, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 37, մարմնական վնասվածք պատճառելու՝ 17, ֆիզիկական ներգործության ու անձնական ունեցվածքի գողության՝ 11-ական, թմրանյութի հայտնաբերման՝ 9, խարդախության՝ 8, ինքնիրավչության ու շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 4-ական, հոգեկան ներգործության և սառը զենքի հայտնաբերման՝ 3-ական, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, բնակարանային գողության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության ու փաստաթղթի կեղծիքի՝ 2-ական, ավազակության, համակարգչային հափշտակության, դրամանենգության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, զենք-զինամթերքի առգրավման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ ակտ կայացնելու, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու, ինքնավնասման, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու, երեխայի կյանքի անվտանգության ապահովման կամ առողջության պահպանման պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու և դատական ակտը չկատարելու՝ 1-ական դեպք։

Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է գույքը ոչնչացնելու կամ վնասելու 1 դեպք։

Հայտնաբերվել է 2 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Անցած օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս