Սյունիքում քաղաքացին հարվածել է «Զորաց քարեր բնակատեղի» պատմամշակութային արգելոցի վարիչի դեմքին
Օգոստոսի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ժամը 22։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Սիսիանի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ օգոստոսի 11-ին ժամը 03։00-ի սահմաններում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի «Զորաց քարեր բնակատեղի» պատմամշակութային արգելոցի տարածքում աշխատանքային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Սյունիքի մարզի բնակիչ 30-ամյա Գևորգ Բ․-ն ձեռքով մեկ անգամ հարվածել է Սյունիքի մարզի բնակիչն 48-ամյա Արամ Դ․-ի դեմքին:
Արամ Դ․-ն մարմնական վնասվածք չի ստացել ու չի դիմել բուժօգնության։
Դեպքի փաստով ոստիկանության Սիսիանի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին:
Շամշյանի տեղեկություններով՝ Արամ Դ․-ն աշխատում է նշված ՊՈԱԿ-ում, որպես արգելոցի վարիչ։