Բաժիններ՝

Տիգրան Հեքեքյանն ազատվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի տնօրենի պաշտոնից

Քաղաքապետի մեկ այլ որոշմամբ՝ Գարիկ Նազարյանը նշանակվել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։

Խմբավար, մանկավարժ, պրոֆեսոր Տիգրան Հեքեքյանը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ ազատվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի տնօրենի պաշտոնից։ Համապատասխան որոշումը ստորագրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Ղեկավարվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 3-րդ մասի 4-րդ կետով, 112-րդ հոդվածով, 130-րդ հոդվածի 1-ին մասով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» ենթակետով, 5-րդ մասով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և հիմք ընդունելով Տիգրան Հեքեքյանի դիմումը՝ Տիգրան Արտյոմի Հեքեքյանին 2024 թվականի օգոստոսի 14-ից ազատել «Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից՝ աշխատանքային վերջին օր համարելով 2024 թվականի օգոստոսի 14-ը»,- նշված է որոշման մեջ։

Քաղաքապետի մեկ այլ որոշմամբ՝ Գարիկ Ռոբերտի Նազարյանը նշանակվել է «Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչև սահմանված կարգով տնօրենի թափուր պաշտոնը մրցույթի անցկացումը:

Հավելենք, որ Տիգրան Հեքեքյանը նաև «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիայի հիմնադիրն ու նախագահն է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս