«Չհանձնվե´ս Հայաստան իմ վեհ». Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը բանաստեղծություն է գրել Հայաստանի մասին.
Հայաստա՛ն աշխարհ, հայրենի՛ երկիր,
Դավաճաններդ թշնամիքիդ հետ՝ քեզ շատ են ատել,
Քեզ շատ են մատնել ու մասնատել,
Բայց դեռ կանգուն ես ու պիտի լինես,
Քո հերոսների ու կամոքն Աստծո՝
Դեռ պիտի հառնես:

Օտարին ծառա ու թուրքերին հարճ,
Նազիր, վեզիրքդ՝ փողոցից ելած,
Քո Արցախ ոգին քեզնից կտրեցին,
Հեշտ ուրացան ու թշնամուդ տվին:

5000 ու բյուր բալեքիդ լուսին,
Մատաղ արեցին «փառքին» իրենց սին,
Որ պահեն թուրքի յաթաղանը նենգ,
Քո բազմաչարչար, բայց ամուր ուսին:

Չհանձնվե՛ս Հայաստան իմ վեհ,
Քո նոր սերունդը՝ ժամին իր պատեհ,
Սրբելու է այս խայտառակությունը,
Աշխարհն էլ կրկին տեսնելու է,
Հայի ու Հայաստանի երջանկությունը:

Տեսանյութեր

Լրահոս