Մեկ օրում «Վրացական երազանք»-ին ավելի քան կես միլիոն լարի է նվիրաբերվել

Օգոստոսի առաջին ութ օրերին Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ստացել է ավելի քան 1,7 մլն լարի նվիրատվություն։ Սա գրեթե հինգ անգամ գերազանցում է մնացած յոթ կուսակցությունների ստացած գումարի չափը։ Տվյալները հասանելի են Հակակոռուպցիոն բյուրոյի կայքում։

«Վրացական երազանք»-ն ամենաշատ նվիրատվություններն ստացել է մեկ օրում՝ օգոստոսի 8-ին. գումարի չափը կազմել է 553 հազար լարի։

Նույն ժամանակահատվածում եկամուտների առումով երկրորդ տեղում է ընդդիմադիր «Ախալի» կուսակցությունը, որը վերջին օրերին թաղային գրասենյակներ է բացում։ Նիկա Գվարամիայի և Նիկա Մելիայի կուսակցությանը նվիրաբերվել է ավելի քան 225 հազար լարի:

Ի դեպ, Հակակոռուպցիոն բյուրոյի կայքն աշխատում է ընդհատումներով, ուստի դժվար է հաշվել տարվա ընթացքում կուսակցությունների ստացած նվիրատվությունները։

Տեսանյութեր

Լրահոս