Բաժիններ՝

ԻՀՊԿ խորհրդականը մահացել է Սիրիայում կոալիցիայի ավիահարվածի ժամանակ ստացած վերքերից

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) օդատիեզերական ուժերի ռազմական խորհրդական Ահմադ Ռեզա Աֆշարին զոհվել է վերքերից, որոնք նա ստացել էր Սիրիայում կոալիցիոն ուժերի ավիահարվածի ժամանակ: Այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը։

Ըստ հրապարակման՝ Սիրիայում կոալիցիոն ուժերի հարվածից հետո Աֆշարին բուժում ստանալու նպատակով մի քանի օր առաջ տեղափոխվել էր Իրան։

Mehr-ը նշում է, որ իրանցի խորհրդականները Սիրիայում են երկրի կառավարության պաշտոնական հրավերով և կարևոր դեր են խաղացել ահաբեկչության դեմ պայքարի գործում սիրիացիներին օգնելու և երկրում կայունություն ու խաղաղություն հաստատելու հարցում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031