Գուրգեն Արսենյանը նշանակվեց Ռուսաստանում Հայաստանի դեսպան
ԱԺ Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը, ով մանդատը վայր էր դրել, նշանակվել է ՌԴ-ում ՀՀ դեսպան։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Գուրգեն ԱՐՍԵՆՅԱՆԻՆ նշանակել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մոսկվա)»,- ասվում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանիի հրամանագրում։
Մինչ այս ՌԴ-ում ՀՀ դեսպանը Վաղարշակ Հարությունյանն էր, որը նշանակվել էր 2022թ. հունվարին։