Հայաստանն ունի ՀՆԱ-ի ամենաբարձր աճը Եվրասիական զարգացման բանկի անդամ երկրների շարքում
Հայաստանն ունի ՀՆԱ-ի ամենաբարձր աճը Եվրասիական զարգացման բանկի անդամ երկրների շարքում՝ 10,4%: Ցուցանիշների վրա ազդել է արդյունաբերական արտադրության աճը։
Ընդհանուր առմամբ, Եվրասիական զարգացման բանկի անդամ երկրների ՀՆԱ-ն 2024 թվականի առաջին կիսամյակում աճել է 4,6% – ով։ Մեկ տարի առաջ ԵԱԶԲ-ն գրանցել էր 3,9% աճ։