Brent նավթի գինը Լոնդոնի ICE Futures բորսայում նվազել է՝ հասնելով 80,31 դոլարի
Նախորդ շաբաթ ԱՄՆ-ում նավթի պաշարների ավելացման մասին տվյալների հրապարակումից հետո օգոստոսի 14-ի երեկոյան վառելիքի այս տեսակի գնանշումների անկումն արագացրել է:
Այդ մասին հայտնում է Interfax-ը:Օգոստոսի 14-ի երեկոյան Լոնդոնի ICE Futures բորսայում Brent-ի հոկտեմբերյան ֆյուչերսները էժանացել են 0.38 դոլարով (0.47%)՝ հասնելով մեկ բարելի դիմաց 80.31 դոլարի։ Իսկ WTI-ի սեպտեմբերյան ֆյուչերսները NYMEX բորսայում էժանացել են 0.54 դոլարով (0.69%)՝ հասնելով մեկ բարելի դիմաց 77.79 դոլարի։ԱՄՆ-ում նավթի առևտրային պաշարներն նախորդ շաբաթ ավելացել են 1.36 միլիոն բարելով: Այդ մասին նշված է երկրի էներգետիկայի նախարարության շաբաթական զեկույցում։
Փորձագետները ակնկալում էին, որ պաշարները կնվազեն 2 մլն բարելով:Մինչդեռ բենզինի ապրանքային պաշարները նվազել են 2.89 մլն բարելով: Վերլուծաբանները կանխատեսում էին, որ բենզինի պաշարները կնվազեն 1.42 մլն բարելով։